Իրանի արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփվել են, դրանց համաձայն՝ առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը ոչ մեծ տարբերությամբ առաջ է անցել միջուկային ծրագրի վերաբերյալ նախկին առաջատար բանակցող Սաիդ Ջալիլից։ Փեզեշքիանը ստացել է 8 302 577 ձայն, Ջալիլին՝ 7 189 756։ Նախնական արդյունքներով՝ ընտրությունները կարող են անցնել երկրորդ փուլ, որը կանցկացվի մեկ շաբաթ հետո։               
 

Նիկոլն ու իր շրջանառության հարկը-2

Նիկոլն ու իր շրջանառության հարկը-2
08.02.2024 | 10:05

(սկիզբը` այստեղ)

Շարունակենք վերլուծությունը Նիկոլի շրջանառության հարկի առնչությամբ:

1.Հարկի փոփոխությունների նախագծի մեջ կա շատ հետաքրքիր մի կետ։ Դա հարկի հաշվարկի ընթացքում նվազեցումների գաղափարն է, որն ըստ երևույթին փոքր և միջին ձեռնարկատերերի աճը, շրջանառու միջոցների աճը կանխելու միտումն է։ Նախագծում ներառված 9.5 տոկոսի չափով նվազեցումների գաղափարը լավն է և դա նպաստելու է ստվերի կրճատմանը, փաստաթղթաշրջանառության թափանցիկության աճին, բայց կիսատ, թերի է նվազեցումների ցանկը։ Փորձենք դա բացատրել կոնկրետ օրինակներով։ Դիցուք, առք և վաճառքի գործառնություններով զբաղվող կազմակերպությունը ձեռք է բերել ապրանքներ վաճառքի համար և ապրանքներ, ծառայություններ սեփական կարիքների համար, օրինակ ծրագրային ապահովության, աշխատողների պատրաստման, հանդերձանքի, կապի միջոցների, ապահովագրության։ Նախատեսվող փոփոխություններով նվազեցման ցանկի մեջ մտնելու են բացառապես հետագա վաճառքի համար ձեռք բերված ապրանքները։ Սա խոչընդոտելու է ՓՄՁ տեխնիկական հագեցվածության բարձրացմանը, անհավասար դրության մեջ դնելով հարկի ընդհանուր ռեժիմով աշխատող ձեռնարկությունների հետ համեմատած։

2. Քանի որ ընդհանրապես շրջանառության հարկի դաշտում գործող ձեռնարկությունները հաշվապահական հաշվառումն իրականացնում են հաշվեգրման եղանակով, դա նշանակում է, որ ձեռնարկությունները հարկի գումարի հաշվարկի ժամանակ հիմք են ընդունում հաշվարկային փաստաթղթերով արտացոլված ֆինանսական արդյունքները, անկախ նրանից ստացել են իրենց մատակարարումների դիմաց հատուցում, թե ոչ։ Ժողովրդական լեզվով, առավել հասարակ բառերով, նիսյայի տետրերի մեջ գրառվածի համար է հարկի հաշվարկը կատարվելու, առանց սպասելու ապրանքի դիմաց վճարման ստացումը։ Դա նշանակում է, որ շրջանառության հարկի դաշտում գործողները դեռ չստացված հատուցման պարագայում էլ երկու անգամ շատ են հարկ վճարելու։

3. Հիմա քննարկենք ևս շատ կարևոր հարց, որը խոշոր տնտեսվարողների կողմից ՓՄՁ սնանկացնելու գործիք է դարձել և ավելի է գործընթացը տարածվելու։Դա խոշոր տնտեսվարողների, սուպերմարկետներին մատակարարված ապրանքների դիմաց վճարումներ ստանալու խնդիրն է։ Փաստացի սուպերմարկետին մատակարարողի շրջանառության հարկի մեջ ժամկետների և հատուցում ստանալու խնդիրն է։ Գաղտնիք չէ, որ սուպերմարկետները ստանում են ապրանքը, մոտ երեք ամիս ձգձգում դրա դիմաց վճարումը, իսկ այդ ընթացքում մատակարարը, ըստ օրենքի դրույթների, կատարում է հարկի վճարում ամբողջ ծավալով։ Նախատեսվող փոփոխությունների դեպքում ՓՄՁ ձեռնարկությունը երկու անգամ ավելի շատ կվճարի խոշոր տնտեսվարողին իր կատարած և դեռ չստացած ծառայության համար։

4. Հաջորդ հարցը, դա մատակարարված ապրանքներից հետվերադարձի խնդիրն է։ Բազմաթիվ դեպքերում սուպերմարկետները ժամկետների հետ կապված, հետ են վերադարձնում մատակարարված պարենային ապրանքները։ Դա որպես կանոն տեղի է ունենում մատակարարված ապրանքների համար արդեն իսկ հաշվարկված և վճարված շրջանառության հարկի պարագայում, որը ՓՄՁ կազմակերպությունը կորցնում է։ Հիմա, նոր նախագծով, այդ կորուստը կրկնակի անգամ կմեծանա։ Հարգելի ընթերցող, կշարունակենք տխրահռչակ նախագծի վերլուծությունը հաջորդ անգամ։

(շարունակելի)

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 3480

Մեկնաբանություններ