Այս գլխագրով, առնվազն մի քանի գրառումներ ունեմ իմ
Էջում` արված տարիներ առաջ:
Եվ խոսքն ամենևին պրիմիտիվիզմի դրսևորում հանդիսացող
«հայրենիքը պետությունն է» մտքին չի վերաբերում:
Հենց մեր օրինակով դիտարկեմ:
1918 թ. Անդրկովկասյան Սեյմը քայքայվեց:
Ադրբեջանցին ու վրացին իրենց անկախ պետությունը հռչակեցին:
Հայ ազգային խորհուրդն էլ հռչակեց , որ
«...ստանձնում է հայկական գավառների նկատմամբ պատասխանատվություն»:
Չկար ո՛չ պետություն, ո՛չ էլ հայկական գավառները դիտարկվում էին հայրենիք:
Անցավ մեկ տարի, առանց պատերազմի և հաղթական ճակատամարտերի:
1919 թ. հայախոս գավառների պատասխանատվությունը ստանձնած իշխանությունն ընդարձակեց տարածքները, մոտ 70 հազար քառ/կմ և հպարտորեն հայտարարեց՝
- Ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի Հանրապետություն:
Կար պետություն:
Բայց դա չընդունվեց որպես հայրենիք:
ՈՒ ոչ թե օտարներն արգելեցին հայրենիքի ընկալումը,
այլ մենք:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի մանդատով հանդես եկավ
Պողոս Նոուբար փաշայի պատվիրակությունը, թե՝ էդ քանի՞ գլխանի եք, որ Ռուսահայաստանում, թուրքի նվիրած Արարատյան հանրապետությունը քիչ է հռչակեք
Հայաստան, դեռ միացյալ էլ կոչեք, դրանով Թուրքահայաստանի հային զրկեք իր հայրենիքից:
ՈՒ եկանք, հասանք Ալեքպոլ ու Նիկոլ...
Այնպես որ, մինչև ինքներս մի ընդհանուր հայտարարի չգանք, թե ինչ է մեր ուզածը, ոչ մի պրիմիտիվ միտք, թե պետությունը հայրենիք է, չի տալու
- Ո՞րն է բաբո, մեր հայրենիք,- խորքային հարցի պատասխանը:
ՈՒ բաբոյի պատասխանն էլ լինելու է ոչինչ չասող.
- Էն որ ունի բարձրիկ սարեր...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ