ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հոգևոր անվտանգության փնտրտուքում

Հոգևոր անվտանգության փնտրտուքում
25.01.2024 | 21:13

Դարձյալ հոգևոր ապաստան եմ փնտրում գրքերում, թող լինի ժամանակավոր,- ամենավտանգավորն ընթացիկ պահն է, հետաղետյան այս շոկային շրջանը, «հետո»-ն գուցե կայուն լինի՝ համահունչ մեր ձգտումներին: Հոգևոր անվտանգության փնտրտուք՝ ոչ միայն ընթերցանությամբ, այլև՝ նոր հրատարակություններով:

Ահա և լույս ընծայեցինք մի նոր գիրք՝ Լեոնիդ Յուզեֆովիչ, «Հելլենասերը» (թարգմանիչ՝ Ներսես Աթաբեկյան, «Ոգի-Նաիրի» հր.):

Ռուս գրողն իր այդ ստեղծագործությունն անվանել է ոչ պատմական վեպ, գրված է օրագրերով, նամակներով ու բացակա զրուցակիցներրի հետ մտովի զրույցներով:

Հելլենասեր, ասել է թե՝ հույներին սիրող:

19-րդ դարի 20-ական թվականներին այսպես էին կոչում նրանց, ովքեր համակրում կամ անմիջաբար մասնակցում էին Օսմանյան կայսրության դեմ հույն ապստամբների պայքարին, ամենահռչակավոր հունասերի՝ Բայրոնի պես:

Ռուսների մեջ շատ էին հելլենասերները, նրանց մի մասը հույն ազատամարտիկների հետ ուս-ուսի կռվել են թուրք զավթիչների դեմ:

Միանգամից խորհում ես, որ ռուսները նման նախանձախնդրություն հանդես չեն բերել հայերի դեպքում, երբ նրանք կենաց-մահու պայքար էին մղում թուրք ցեղասպանների դեմ 1890-ականներին, 1915-ին, 1991-1994 թթ., 2020-ին, 2023-ի սեպտեմբերին:

Այս վերջին՝ ողբերգական արարի ժամանակ ռուսները միայն անտարբեր հայացքով տեղում հետևում էին հինավուրց Արցախի հայաթափմանը:

Բայց սա այլ թեմա է՝ դուրս հեղինակային հղացքից: Վիպասանը իր երկրի ներքին պատմությունն է բացահայտում հունասիրության համապատկերին՝ լայն ընդգրկումով ու պատմիչ-գրողի ակնառու ձիրքով:

Վեպի կենտրոնական հերոսներից են ռուս ցար Ալեքսանդր առաջինը, եգիպտացի զորավար Իբրահիմ փաշան և այլ իրական դեմքեր: Իրականության՝ գրականության միջոցով մատուցումը հաճախ շատ ավելի ուսանելի է, քան սովորական պատմագրությունը:

Գրքի տպագիր տարբերակը ձեռքբերելու դժվարություն ունեցող ընթերցողները այն կարող են կարդալ այստեղ՝

https://vogi-nairi.am/hy/books/:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1550

Մեկնաբանություններ