ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պարզունակ դատարկախոսությունները եղել են, կան և կլինեն մեր թուլության վկաները

Պարզունակ դատարկախոսությունները եղել են, կան և կլինեն մեր թուլության վկաները
14.01.2024 | 07:30

Պետք է հստակորեն իրարից տարբերել քաղաքական աղբ և քաղաքական դավաճան հասկացությունները։

Քաղաքական աղբը նա է, որը առավոտից երեկո, երբեմն էլ նաև գիշերը, իբր թե զբաղված է քաղաքական խնդիրներով, բայց ազդեցության որևէ դաշտ չունի։

Այստեղ խոսքը վերաբերում է ոչ թե նոր ծագող և քաղաքական լուրջ պոտենցիալ ունեցող ուժերին, որոնք ևս ոտքի կանգնելու նախնական էտապներում կարող են լինել թույլ և չունենալ ազդեցություն, այլ նրանց, որոնք տևականորեն ու տարիներ շարունակ քարշ գալով նույն լոլոն են երգում։

Իսկ ինչ վերաբերում է դավաճան հասկացությանը, ապա թույլ քաղաքական գործիչը լուրջ դավաճան լինել էլ չի կարող։ Դրա համար էլ է պետք լինել լուրջ ստրատեգիական մտածողության տեր քաղաքական գործիչ և ունենալ խելահեղ ռիսկի գնալու հատկություն։

Պարզունակ և տևական քաղաքական դատարկախոսությունները եղել են, կան և կլինեն մեր թուլության վկաները և դեպի ձախողում տանող հիմնական պատճառներից մեկը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1910

Մեկնաբանություններ