Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

«Սասունի ճամփեն Շուշիով է անցնում»

«Սասունի ճամփեն Շուշիով է անցնում»
25.09.2023 | 09:27

1915-1923 թթ. ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստանը դատարկվեց հայերից։

Սպանդից փրկված սասունցիները Արևելյան Հայաստան Հասան:

Սուտ է, թե նրանց այստեղ գրկաբաց ընդունեցին։

Հազարավոր չհրապարակված փաստեր ու պատմություններ կան այդ օրերի իրական պատկերը նկարագրող։

Սասունցիներն իրենց համառության շնորհիվ բնավորվեցին քար ու քըռ տարածքներում, հավատալով, որ մի օր վերադառնալու են…

Քարե տներ չկառուցեցին, հավատալով իրենց երազանքին:

Հետո եղավ այն, ինչ եղավ:

Թուրքն ու բոլշևիկը փակեցին վերադարձի ճանապարհը: Արցախյան շարժումը հույսի և վերադարձի շարժում էր նաև։ Այն օրերին հուսավառ սասունցի ընկերներս ասում էին. «Սասունի ճամփեն Շուշիով է անցնում»։

Ամեն ինչ դրին, չխնայեցին, ամենաթանկը` կյանքը դրին ազատամարտի սեղանին…

Նրանցից շատերը հիմա չկան, երանի՜ նրանց, որ չտեսան այս օրերը:

Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ

Դիտվել է՝ 2005

Մեկնաբանություններ