«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

«Սպայակույտ» եք, թե ինչ չոռուցավ, դուք ոչինչ եք ձեր քթից բռնած մեծ Ոչնչի հետ

«Սպայակույտ» եք, թե  ինչ  չոռուցավ, դուք ոչինչ եք ձեր քթից բռնած մեծ Ոչնչի հետ
04.09.2023 | 17:58

Քրքրեք համաշխարհային պատմության էջերը, անցյալից մինչև ներկա, և չե՛ք գտնի մի երկիր, մի ազգ, մի ցեղատեսակ, որի կառավարիչ կոչվողն իր հողերը, քաղաքներն ու գյուղերը, անուշահամ ջրերն ու ոսկու հանքերը «օժիտի» նման, ժպիտը դեմքին նվիրի հայ մայրերի արգանդը դարեդար լափող թշնամուն:

...Եվ «տռզած» փորերով գեներալ-մեներալները մկան ծակն են մտել:

Միայն գլուխները դուրս են հանում այն «հանդիսավոր» պահին, երբ պետք է հոտընկայս ոտքի կանգնեն, տռզած որովայնները ցցեն ու ծալծլվեն «գերագույն» ստրուկի առաջ:

Ողորմելինե՛ր:

Կարգին տիրոջ առջև ստրուկ լինելը դեռ մի կերպ կարելի է հասկանալ, բա ստրուկի՞ն ստրուկ լինել...

էդ «սպայակու՞յտ» եք, թե ի՞նչ չոռուցավ էս ազգի գլխին: Ձեր սուտ-սուտ տիտղոսներն ու համազգեստը վառե՛ք, ա՛ղբը լցրեք, դուք ոչինչ եք ձեր քթից բռնած մեծ Ոչնչի հետ:

Դուք կաք-չկաք, մեկ է՝ հաշվարկը 0 է, մա՛հ է, արյու՛ն է, պարտությու՛ն է, նահա՛նջ է:

Լաչակ կապեք «բաջիների» պես, չքվեք հայ ժողովրդի աչքից ու թուրքի բազարներում պանիր ծախեք:

Գրետա ՄԵՋԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1409

Մեկնաբանություններ