Հայությունն ընդամենը մի հարցի պատասխան պիտի տա, բայց շատ անգամ է այդ հարցից շեղվում և ուրիշ բաներ որոնում։
Մեր մի մասն ուզում է գնալ դեպի Արևմուտք, մի ուրիշ մաս դեմ է դրան։
Մի մասն ուզում է Ռուսաստանի հետ լավ լինել, մի ուրիշ մաս դեմ է դրան։
Այնինչ, և՛ Ամերիկան, և՛ Ռուսաստանը, և՛ Եվրոպան, և՛ Չինաստանն ու մնացած բոլորը նախ աշխատելու են Թուրքիային դարձնել իրենց կողմից։
Իսկ մենք ընդամենը մի հարցի պիտի պատասխանենք` թուրքի հետ թշնամի՞ ենք, թե՞ ուզում ենք դառնալ նոքար։ Բարեկամանալ չի լինելու, քանի որ հենց թուրքը մեզ թշնամի է համարում։
Այդքանից հետո մեզ մնում է միայն լինել այն կողմում, որի հակառակ կողմում է Թուրքիան։
Այնպես որ, իրար ուտելու կարիք բացարձակ չկա, աշխարհի ուժեղները չեն մնացել մեր ընտրությանը կամ մեր ցանկանալուն։
Թե չէ կարելի է անվերջ քննադատել բոլորին` Ռուսաստանից ու ԱՄՆ-ից սկսած, մինչև Սոմալի ու Նոր Զելանդիա։ Ուղղակի դա լինելու է անիմաստ։
Հարցը մեկն է` թրքանալուն համաձա՞յն ենք, թե՞ պատրաստ ենք պայքարելու։ Իսկ թե ո՞ր կողմը կլինի մեր դաշնակիցն այդ հարցում, դա մեր որոշելու ցանկությունից վեր է։
Միհրան Միրզոյան