Լավ, ընդունենք, որ ճիշտ եք՝ ժողովուրդը որակական հետընթաց է ապրել։
Կարող եք ժամերով ու տարիներով նկարագրել այդ հետընթացը, դրա պատճառները, հետևանքները։
Բայց ախր կարելի է, չէ՞, դա երկու խոսքով էլ ձևակերպել՝ ժողովուրդը ենթարկվում է ուժեղին։
Կարող եք ասել՝ այդ պահին ուժ ցույց տվողին, առանձնապես բան չի փոխվում։
Բա ի՞նչ անենք։
Պարզ տրամաբանական հետևությունը ոգի տալն է, ոգևորելն է, ինչի հակառակն էլ անում են ՔՊ-ականներն ու դրսից ֆինանսավորվող ՀԿ-ները։
Բայց ունենք նաև այդ ամենի փորձն ունեցող Հրայր Դժոխքի զգուշացնող կոչը․«Թող չորանան այն քաղցր լեզուները, որ կարող են միայն միամիտ ժողովրդին ոտքի հանել, բայց ոտքի վրա պահել չեն կարող»:
ՈՒրեմն, հարցը ոտքի կանգնեցնողների որակի մեջ է հատկապես, քանզի էս ժողովուրդը, իր բոլոր խնդիրների հետ մեկտեղ, նաև միամիտ է ու խաբված։
Խաբողներին պատժելուց հետո է, որ նորից կհավատա։
Կարեն Ավագյան