ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԵՄ-ն 9 մլն եվրո դրամաշնորհ է հատկացնում՝ ուղղված Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների աջակցությանը

ԵՄ-ն 9 մլն եվրո դրամաշնորհ է հատկացնում՝ ուղղված Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների աջակցությանը
16.12.2020 | 16:01

ԵՄ-ն հայտնել է Հայաստանի կառավարությանը արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանն աջակցելու նպատակով 9 միլիոն եվրո դրամաշնորհ հատկացնելու մասին։ ԵՄ որոշումը դատական և իրավական բարեփոխումների և հակակոռուպցիոն ռազմավարությունների, մակրոտնտեսական կայունության, պետական ֆինանսական կառավարման և պետական բյուջեի թափանցիկության բարեփոխումների իրականացման առաջընթացի դրական գնահատանքի արդյունք է։ Համաձայն ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստանդարտներին և հարակից ԵՄ-ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխման ռազմավարական քաղաքականության երկխոսությանը՝ աջակցության այս փաթեթը կնպաստի արդարադատության համակարգում բարեվարքության և հաշվետվողականության ամրապնդմանը, ժամանակակից և որակյալ դատական ծառայությունների մատչելիության բարելավմանը և Հայաստանում մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի ստեղծմանը։ Կատարելով ֆինանսական ուղղակի ներդրում՝ ընդգծում և աջակցում ենք ՀՀ կառավարության գովելի ջանքերն՝ ուղղված դատական և իրավական ոլորտի կարևոր, համապարփակ օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջխաղացմանը, և՝ դրանով իսկ, ընդհանուր գործարար միջավայրի բարելավմանը։ Աջակցությունը տրամադրվում է ի լրումն Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի, Արևելյան գործընկերության տարածաշրջանում ԵՄ և Եվրախորհրդի կողմից Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) և «ԵՄ-ն հանուն բարեվարքության» շրջանակներում տարբեր նախաձեռնությունների միջոցով տրամադրվող այլ գործիքներին՝ ուղղված տեխնիկական աջակցության տրամադրմանը և կարողությունների զարգացմանը։


«Ես ողջունում եմ այսօր հայտարարված Հայաստանի համար բյուջետային աջակցության վերաբերյալ այս շատ կարևոր հատկացումը։ Եվս մեկ անգամ, ԵՄ-ի և Հայաստանի քաղաքացիներն ու ինստիտուտները միավորվում են լավ կառավարման և օրենքի գերակայության ուղղությամբ բարեփոխումների իրականացման նպատակի շուրջ: ԵՄ-ն ու իր անդամ պետությունները նպաստում են Հայաստանի դատական և դատախազական մարմինների հաշվետվողականության բարձրացմանը և պահանջում զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ։ Մենք կիսում ենք մարտահրավերը և միայն միասնաբար կկարողանանք հասնել հաջողության», - նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։

«Նախ կցանկանայի ընդգծել, որ 9 միլիոն եվրոյի հատկացումը արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված բյուջետային աջակցության ծրագրով նախատեսված ընդհանուր 30 միլիոն բյուջեի առաջին տրանշի արժեքն է։ Կարևոր է նաև վերահաստատել, որ դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացումը շարունակում է մնալ մեր կառավարության գերակա ուղղությունները, և մենք ուրախ ենք փաստել, որ այս մեկ տարվա ընթացքում ձեռք բերված լավ առաջընթացը արժանացել է նաև մեր եվրոպացի գործընկերների գնահատանքին: Մենք շնորհակալ ենք Եվրոպական միությանը արդարադատության ոլորտի ուղղությամբ շարունակական աջակցության և արդյունավետ համագործակցության համար», - նշել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Դիտվել է՝ 7806

Մեկնաբանություններ