ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Չեն բացառվում Գլխավոր դատախազությունում պաշտոնանկությունները

Չեն բացառվում Գլխավոր դատախազությունում պաշտոնանկությունները
12.12.2020 | 14:48

«Ժողովուրդը» գրում է.

«Դատախազական համակարգում ևս արշալույսները խաղաղ չեն: ՀՀ գլխավոր դատախազությունում մի շարք դատախազներ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ խոսակցությունների ժամանակ հասկացրել են, որ իրենք ապօրինությունների չեն գնալու, նման որոշումներ չեն կայացնելու և ռիսկի չեն դիմելու՝ հաշվի առնելով այս վերջին շրջանում մարդկանց բերման ենթարկելու կամ ձերբակալելու ոչ իրավաչափ դեպքերը: Նրանք Դավթյանին ասել են՝ որևէ ապօրինության չեն գնալու, և եթե իրենց որևէ բան ստիպեն անել, դիմումներ են գրելու և պաշտոնից ազատվեն: Եվ, մեր տեղեկություններով, հենց սա է պատճառը, որ չի բացառվում՝ առաջիկայում Գլխավոր դատախազությունում ևս պաշտոնանկությունների շարք սկսվի, և իրենց պաշտոններից ազատվելու դիմումներ գրեն բարձրաստիճան դատախազներ անգամ: Ամեն դեպքում, դատախազներն այդ մասին ասել են ոչ միայն իրենց անմիջական ղեկավարներին, այլև հենց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ևս»։

Դիտվել է՝ 4442

Մեկնաբանություններ