ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը՝ հայ ցուցարարների դեմ հարձակման մասին

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը՝ հայ ցուցարարների դեմ հարձակման մասին
29.10.2020 | 13:07

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտում է Վալանս տանող ճանապարհին ազգությամբ հայ խաղաղ ցուցարարների դեմ ռասայական խտրականության հողի վրա իրականացված հարձակումը, որի հետևանքով կան տուժածներ և մարմնական վնասվածքներ ստացողներ։

ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան պաշտոնական էջում: «Բռնության յուրաքանչյուր դրսևորում, առավել ևս՝ խաղաղ ցույց անող քաղաքացիների նկատմամբ, որևէ պարագայում չի կարող ընդունելի լինել։ Միևնույն ժամանակ, դեսպանությունը կոչ է անում Ֆրանսիայում բնակվող ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներին չտրվել որևէ սադրանքի՝ հավատարիմ մնալով ֆրանսիական օրենսդրության պահանջներին»,- նշվում է հայտարարությունում։

Դիտվել է՝ 3490

Մեկնաբանություններ