Աստվածաշունչ մատյանից
01.05.2020 | 00:02
Հեռու՛ մնա քո թշնամիներից և զգու՛յշ եղիր բարեկամներից։ Հավատարիմ բարեկամը հզոր պատվար է, իսկ ով գտնի նրան, գանձ է գտել։ Հավատարիմ բարեկամն անփոխարինելի է, և անկշռելի է նրա բարությունը։ Հավատարիմ բարեկամը կյանքի դեղ է, և Տիրոջից երկնչողները միայն կգտնեն նրան։ Ով երկնչի Տիրոջից, կհաջողի բարեկամության մեջ, որովհետև ինչպիսին ինքն է, այնպիսին էլ` իր մերձավորը։
Սիրաքի իմաստությունը 6. 13-17
Մեկնաբանություններ