Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք։ Անկարա կատարած այցից մի քանի օր առաջ նախարարը եղել է Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում, որտեղ G20-ի շրջանակում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև խորհրդակցությունների արդյունքները, ՈՒկրաինայի և Սիրիայի շուրջ բանակցային գործընթացները։ Անկարայում կշարունակվեն երկկողմ հարաբերություններին առնչվող քննարկումները:                
 

Առանց Ռոբերտ Քոչարյանի Աննա Դանիբեկյանը նիստը չշարունակեց

Առանց Ռոբերտ Քոչարյանի Աննա Դանիբեկյանը նիստը չշարունակեց
16.10.2019 | 00:36

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Ռոբերտ Քոչարյանը ներկա չէր դատական նիստին։ Նրա պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ Քոչարյանը հետվիրահատական շրջանում է և նրա մասնակցությունն այս նիստին նպատակահարմար չէ։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանն էլ դատարանին տրամադրեց «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի տրամադրած փաստաթուղթը, որ առաջիկա մեկ-երկու շաբաթներին Քոչարյանի մասնակցությունը դատական նիստերին դեռևս հնարավոր չէ։ Հոկտեմբերի 9-ին Ռոբերտ Քոչարյանը վիրահատության էր ենթարկվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:

Դիտվել է՝ 5676

Մեկնաբանություններ