Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Ալեն Սիմոնյանը, հնարավոր է, սուտ մատնության հիմքով դիմի ՀՔԾ

Ալեն Սիմոնյանը, հնարավոր է, սուտ մատնության հիմքով դիմի ՀՔԾ
03.06.2019 | 21:00

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը իր դեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի մեղադրանքը համարում է սուտ մատնություն և չի բացառում, որ այդ հիմքով դիմի իրավապահ մարմիններին: «Ես այսօր հրապարակել եմ բանկից տեղեկանք, որ վերցրել եմ 16 հազար ԱՄՆ դոլար վարկ: Այդ հրապարակման նպատակն էր վերջ դնել այն խոսակցություններին, որ որևէ մեկը կարող է ինձ մի բան նվիրել: Եթե մարդիկ կան, որ նման պնդումներ են անում, ես կարող եմ բանկի տեղը ցույց տալ, թող գնան այդ վճարումները տեսնեն: Այդ տեղեկանքը հրապարակելու նպատակը եղել է նաև այդ մարդկանց բերանները փակելը», -այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Սիմոնյանը:


Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ մեղադրել էր Ալեն Սիմոնյանին ապօրինի հարստացման համար՝ ընդգծելով, որ իր հայտարարագրում մեքենայի մասին տվյալները բացակայում են: Ալեն Սիմոնյանն էլ հրապարակել էր բանկից վերցրած տեղեկանք, որով տեղեկացնում էր, որ 16 հազար ԱՄՆ դոլար վարկ է վերցրել և նախորդ մեքենայի վաճառքից գոյացած գումարով գնել մեքենա:


Սիմոնյանի խոսքով, այս ամենի պատճառն այն է, որ ինքը քաղաքական ակտիվ գործունեություն է ծավալում, ինչը շատերին է նյարդայնացնում: «Այնպիսի բաներ են հորինում, որը կրկնելը նույնիսկ ամոթ է: Լկտի ու սահման չունեցող հայտարարություններ են: Դրանք ես փուչիկի պես տրաքացրել եմ ու տրաքացնելու եմ: Սա թամբալ և ոչ կոմպետենտ մարդկանց աշխատանք է, և ես անհամբեր սպասում եմ հերքման, ներողության», -նշեց Սիմոնյանը:
ԱԺ փոխնախագահը չբացառեց, որ սուտ մատնության հիմքով կդիմի Հատուկ քննչական ծառայություն: Հարցին, թե արդյոք դա սուտ մատնություն է, Սիմոնյանը արձագանքեց՝ թող ՀՔԾ-ն պարզի դա սուտ մատնությո՞ւն է, թե՞ զրպարտություն:
«Ես սրա տակ տեսնում եմ քաղաքական նպատակ, անգրագիտություն, միտում», -հավելեց ԱԺ փոխնախագահը:

Դիտվել է՝ 1924

Մեկնաբանություններ