Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Իրանում տասնյակ ադրբեջանցիներ են ձերբակալվել

Իրանում տասնյակ ադրբեջանցիներ են ձերբակալվել
08.07.2018 | 00:09

Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են ավելի քան 50 ադրբեջանցի ակտիվիստների, որ հավաքվել էին «Բեբեքի ամրոց» թաղամասում, հայտնում է Araznews կայքը: Ձերբակալման պատճառները չեն հայտնում։ Իրանում էթնիկ ադրբեջանցիները ամեն տարի հուլիսին հավաքվում են «Բեբեքի ամրոցի» շրջակայքում, որը համարում են իրենց թուրքական ինքնության խորհրդանիշը։ Վերջին տարիներին այդ հանդիպումները չի հաջողվում իրականացնել՝ Իրանի անվտանգության ուժերի ճնշումների պատճառով։

Դիտվել է՝ 2239

Մեկնաբանություններ