Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը դեռևս գտնվում է ԱԱԾ-ում։ Առայժմ ԱԱԾ-ն չի մանրամասնում` նա ձերբակալվա՞ծ է:
Բերման ենթարկելուց հետո 3 ժամ անց պետք է հստակեցվի անձի կարգավիճակը՝ նա կամ պետք է ձերբակալվի, կամ նրան պետք է ազատ արձակեն։ Երեկ մոտ 9 ժամ ԱԱԾ աշխատակիցները խուզարկում էին Ալեքսանդր Սարգսյանի տունը, որից հետո նա և որդին՝ Հայկ Սարգսյանը բերման ենթարկվեցին։