ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Պետք է զգույշ գործել

Պետք է զգույշ գործել
01.06.2018 | 00:23

«ԱԱԾ-ն ի՞նչ գործ ունի խանութները ստուգելու հետ: Այդ կառույցը պետք է միայն ինֆորմացիա տա»,- մեզ հետ զրույցում ասաց գործարարներից մեկը՝ չարդարացնելով որևէ կոռուպցիոն երևույթ: Ըստ մեր զրուցակցի, սա նշանակում է, որ հարկայինն ի վիճակի չէ իր գործառույթն իրականացնելու, և գործին խառնվում է Ազգային անվտանգությունը: Որքան էլ տնտեսական գործունեությունը օրենքի դաշտ բերելու ցանկությունը մեծ է, ըստ գործարարների, առայժմ տնտեսությունը չի կարող առաջընթաց գրանցել, քանի որ ներքին անհանգստություններ կան ու լարվածություն: Ոմանք սկսել են ոչ միայն աշխատողներին, այլև աշխատավարձերը կրճատելու մասին հայտարարել:


Սովորաբար քաղաքական ցանկացած վայրիվերում արագ արձագանք է գտնում տնտեսության մեջ, և, մեր զրուցակցի պնդմամբ, կոռուպցիոն այսպիսի շղթայի բացահայտումը մի կողմից շատ լավ է, մյուս կողմից էլ հնարավոր է, որ խոշոր գործարարներից ոմանք, վախենալով հետագա գործողություններից, կապիտալն արագ դուրս հանեն: Իսկ եթե այդ գումարները և նրանց տերերը դուրս գան երկրից, ոչ փողը կգա բյուջե, ոչ էլ վերջիններս համապատասխան պատիժ կկրեն:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2718

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ