ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Նարեկ Մալյանն ազատվել է աշխատանքից

Նարեկ Մալյանն ազատվել է աշխատանքից
02.11.2017 | 15:54

Ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանն ազատվել է աշխատանքից: Ֆեյսբուքյան իր էջում նա մասնավորապես գրել է.

«ՀՀ ոստիկանապետին խնդրել էի ինձ ազատել իմ զբաղեցրած պաշտոնից։ Այսօր այդ թեմայի շուրջ առանձնազրույց ունեցա Վլադիմիր Գասպարյանի հետ և խնդրանքս ի վերջո բավարարվեց»:

Նրա ներկայացմամբ, զբաղվելու է ստեղծագործական աշխատանքով. «Ստեղծագործական ծրագրերս չափազանց հավակնոտ են»:

Դիտվել է՝ 1899

Մեկնաբանություններ