«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Փաստաբանների ինստիտուտի դելեգիտիմիզացիան

Փաստաբանների ինստիտուտի դելեգիտիմիզացիան
28.04.2017 | 12:39

Հարձակման են ենթարկվել փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը և Արմեն Սողոմոնյանը։ Դեպքը տեղի է ունեցել Տիգրան Աթանեսյանի փաստաբանական գրասենյակում։ Հարձակվողները կամ ծեծողները, տուժողների պնդմամբ, նույն «համքարության» մարդիկ են` Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի ենթակաները կամ «վեցնոցները»:

Մեր երկրում փաստաբանների ինստիտուտը, առանց այն էլ, մեծ հեղինակություն չունի, որովհետև կամ անզոր է դատավոր-դատախազ զույգի զոռբայության դեմ, կամ էլ կապավորի դեր է կատարում վստահորդի ու պատկան մարմինների հարաբերություններում` տուրք տալով հարցերի «հայավարի» լուծմանը: Իհարկե, այս ամենում պետք չէ հիմնական պատասխանատու համարել փաստաբաններին, ովքեր, մեծ հաշվով, արդարադատության հոռի համակարգի զոհերից մեկն են:


Բայց երեկվա միջադեպը, բովանդակության մեջ, հարվածեց փաստաբանների ինստիտուտին: Մարդիկ չեն կարող վստահել փաստաբաններին, ովքեր նույնքան անպաշտպան են, ինչպես իրենք: Քաղաքացիները չեն կարող արդարություն որոնել մի պալատում, որտեղ նույն հոռի բարքերն են` ընտրությունների կեղծում, բռնություն, ծեծ ու ջարդ: Երեկվա միջադեպից հետո դատավորներն ու դատախազներն ավելի են «խեղճացնելու» փաստաբաններին: Եթե վերջիններս խոսեն դատավորի կողմնակալության կամ մեղադրողի «բեսպրեդելի» մասին, անմիջապես մեջտեղ է գալու փաստաբանների «խուլիգանության» թեման: Երեկ ծեծվել են երկու փաստաբաններ, բայց նվաստացուցիչ ապտակ է ստացել ամբողջ ինստիտուտը:

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1657

Մեկնաբանություններ