Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Գլխավոր դատախազությունում ուսումնասիրում են «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում. ձայնագրություններ» նյութը

Գլխավոր դատախազությունում ուսումնասիրում են «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում. ձայնագրություններ» նյութը
27.03.2017 | 16:27

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խումբն արդեն ուսումնասիրում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կայքի հրապարակած «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում. ձայնագրություններ» նյութը: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ ուսումնասիրությունները շարունակվում են։

Դիտվել է՝ 1703

Մեկնաբանություններ