Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շրջանառության մեջ է դրել Ադրբեջանի դեմ 23 գործ՝ կապված ապրիլյան պատերազմի ընթացքում հանցագործությունների հետ՝ հայտնել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը՝ մարտի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ ՄԻԵԴ-ում ավելի քան 700 հայց է ներկայացվել ընդդեմ Ադրբեջանի, աշխատում են իրավաբանների մեծ խումբ ու իրավապաշտպաններ։ Հայաստանի կառավարությունը ներգրավված է որպես երրորդ կողմ և կներկայացնի իր դիրքորոշումը։ «Ադրբեջանում հայտարարել են 500 հայցի մասին։ Սակայն փաստն այն է, որ դեռևս շրջանառության մեջ է դրվել 5 հայց, ինչի մասին տեղեկացված է Հայաստանը։ Իսկ Ադրբեջանի դեմ շրջանառության մեջ է դրվել արդեն 23 հայց»,- հայտնել է Գևորգ Կոստանյանը։