Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Վարդան Օսկանյանի որդին առերեսվել է իր դեմ հաղորդում տված անձի հետ

Վարդան Օսկանյանի որդին առերեսվել է իր դեմ հաղորդում տված անձի հետ
20.02.2017 | 13:52

Վարդան Օսկանյանի որդին` Արա Օսկանյանը, որ փետրվարի 17-ին ձերբակալվել է, առերեսվել է իր դեմ ցուցմունք տված անձի հետ: Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը նշեց, որ շարքային քրեական գործ է, պարտք մնացած անձը բողոքում է պարտք տվողից:

«Ինքս որևէ քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում, սակայն եթե ընթացքը տարբերվի նմանատիպ սովորական այլ գործերից խափանման միջոցի ընտրության կամ հետագա գործողությունների հարցում, միգուցե հնարավոր կլինի խոսել քաղաքական ենթատեքստի մասին: Այս պահին ավելին չեմ կարող ասել, սակայն միանշանակ է, որ առևանգման մասին խոսք լինել չի կարող, խոսքը մարդուն ապօրինի ազատությունից զրկելու մասին է, որը նույնպես բացառված է»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:
Այսօր ժամը 18:00-ին լրանում է Արա Օսկանյանի ձերբակալման 72 ժամը:

Դիտվել է՝ 1285

Մեկնաբանություններ