Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

Դավիթ Բաբայան. Չի կարելի թույլ տալ, որ Ինտերպոլը վերածվի Ինտերգեստապոյի

Դավիթ Բաբայան. Չի կարելի թույլ տալ, որ Ինտերպոլը վերածվի Ինտերգեստապոյի
08.02.2017 | 12:08

Ադրբեջանի գործողությունները մարտահրավեր են առաջին հերթին Իսրայելին՝ NEWS.am–ին ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Բելառուսի Գերագույն դատարանի որոշումը, որը հաստատում է բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու մասին վճիռը։


«Ցավոք, երկիրը, որը վերապրել է նացիզմի սարսափները, ինքն է մտել նացիստական պետությունների շարքը։ Բելառուսի Գերագույն դատարանի որոշումն ավել շատ նման է ավտորիտար թյուրքական երկրի մեջլիսի որոշմանը, եւ այն լուրջ վնաս է հասցրել երկրի հեղինակությունը։ Կարծում ենք, որ պակաս դեր չի խաղացել Լուկաշենկոյին Հեյդար Ալիեւի անվան շքանշան հանձնելու փաստը, որը Լուկաշենկոն խոստացել էր վաստակել եւ պահում է խոստումը։ Ընդհանուր առմամբ, Բելառուսի Գերագույն դատարանի վճիռը գնահատում ենք սկանդալային, հակասական»,– ասել է Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ վստահ է, որ բելառուս ժողովուրդը չի պաշտպանի այդ որոշումը։
Անդրադառնալով հարցին, թե կարող է արդյոք Լապշինի գործը նախադեպ դառնալ այլ երկրների քաղաքացիների տեղաշարժի սահմանափակման համար, Դավիթ Բաբայանն ասաց, որ տեսականորեն կարող է ։ «Սակայն ես վստահ եմ, որ հակառակ արդյունքը կստացվի, քան այն, ինչ ակնկալում էր Բաքուն»,– նշեց Բաբայանը։


ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը նաեւ անդրադարձավ Թել Ավիվի արձագանքին։ «Կատարվածի ֆոնին Իսրայելը պետք է կասեցնի Ադրբեջանի հետ համագործակցությունը։ Արդեն երեւում է, որ Ադրբեջանը «վճարել» է Իսրայելին սպառազինություններ մատակարարելու համար։ Քանի որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ալեքսանդր Լապշինի կյանքը լուրջ վտանգի տակ է լինելու ադրբեջանական բանտում։ Ադրբեջանի գործողություններն առաջին հերթին մարտահրավեր են Իսրայելին»,– ընդգծեց Դավիթ Բաբայանը։ Նա շեշտեց, որ դատական կեղծիքը հնարավոր է դարձել Ադրբեջանի կողմից Ինտերպոլը իր ստոր նպատակների համար օգտագործելու շնորհիվ։ «Փաստացի, Ինտերպոլի գծով հետախուզվում է անմեղ մարդ, գործընթացն ընթանում է մարդու իրավունքների եւ միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով։ Չի կարելի թույլ տալ, որ Ինտերպոլը վերածվի Ինտերգեստապոյի»,– ասաց Բաբայանը։

Դիտվել է՝ 1255

Մեկնաբանություններ