Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Ռուսաստանում քրեական գործ է հարուցվել Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության կապակցությամբ

Ռուսաստանում քրեական գործ է հարուցվել Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության կապակցությամբ
20.12.2016 | 11:01

ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության կապակցությամբ՝ հայտարարել է Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Սվետլանա Պետրոնկոն։

Նրա խոսքերով՝ քրեական գործը հարուցվել է Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի գործով (պետական պաշտպանությունից օգտվող օտար պետության ներկայացուցչի վրա հարձակում)։ ՌԴ ԱԳՆ-ը հայտնել է, որ դեսպանի սպանության հարցը բարձրացնելու է ՄԱԿ ԱԽ-ում։ Ռոստուրիզմը Թուրքիայում գտնվող ռուսաստանցիներին կոչ է արել խուսափել մարդկանց զանգվածային կուտակումների վայրերից և առանց անհրաժեշտության չլքել բնակության վայրերը։

Դիտվել է՝ 1242

Մեկնաբանություններ