Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Նույնաբովանդակ և կրկնվող գործունեություն իրականացնող ՊՈԱԿ-ները կվերակազմակերպվեն

Նույնաբովանդակ և կրկնվող գործունեություն իրականացնող ՊՈԱԿ-ները կվերակազմակերպվեն
24.11.2016 | 23:24

ՀՀ վարչապետի հանձնարարականներով՝ վերանայվել են որոշ պետական ոչ առևտրային կազմակերպությունների՝ որպես առանձին կազմակերպությունների հետագա գործունեության նպատակահարմարությունը, առաջարկվում է մի քանիսը միացնել: Կառավարության որոշմամբ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» և «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ները կմիացվեն: Որոշմամբ առաջարկվում է կենտրոնը միացնել ինստիտուտին՝ վերջինիս վերապահելով կենտրոնի գործառույթները:

Նախագծով նախատեսվում է, որ վերակազմակերպված ՊՈԱԿ-ը հետագայում վերակազմավորվելու է հիմնադրամի: Դա հնարավորություն կտա հիմնադրամին միացնել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը: Որոշման ընդունման արդյունքում կտնտեսվի մոտ 115 մլն ՀՀ դրամ:
Վերանայվել են նաև ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ների՝ որպես առանձին կազմակերպությունների հետագա գործունեության նպատակահարմարությունը: Կմիացվեն «Հայաստանի ազգային գրադարան» և «Հայաստանի ազգային գրապալատ» ՊՈԱԿ-ները, որոնք ստեղծվել են մշակութային, տեղեկատվական, կրթական, հրատարակչական գործի մշակման, պահպանման գործունեություն իրականացնելու նպատակով և իրականացնում են նմանատիպ և նույնաբովանդակ գործառույթներ:

«Երաժշտագիտական գրադարան» ՊՈԱԿ-ն առաջարկվում է վերակազմակերպել՝ միացնելով «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ին, քանի որ վերջինս ստեղծվել է հայ մեծանուն երգահան Կոմիտասի կյանքի, գործունեության, ստեղծագործական ժառանգության հավաքման, հետազոտման, պահպանման, հանրահռչակման նպատակով և այնտեղ կա բազմաթիվ և տարատեսակ երաժշտական գրականություն: Կմիացվեն նաև «Հայաստանի ազգային պատկերասրահ» և «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ները, որոնք ստեղծվել են մշակութային, գիտական, կրթական գործունեություն իրականացնելու նպատակով և նրանց գործունեության տեսակները նույնպես համընկնում են: Որոշմամբ առաջարկվում է «Ագարակ» պատմամշակութային արգելոց» ՊՈԱԿ-ը միացնել «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին՝ ստեղծելով «Ագարակ» պատմամշակութային արգելոց:

Դիտվել է՝ 1617

Մեկնաբանություններ