Տաջիկստանի խորհրդարանի ստորին պալատը ընդունել է օրինագիծ, որն արգելում է երկքաղաքացիություն ունեցող անձանց ծառայել ազգային անվտանգության մարմիններում: Ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մանսուրջոն Ումարովը, ներկայացնելով օրինագիծը, ասել է,որ նպատակ «գաղտնի տեղեկատվության արտահոսքը» կանխելն է:
Օրինագիծը ուժի մեջ մտնելու համար պետք է հաստատվի խորհրդարանի վերին պալատի ու երկրի նախագահի կողմից: Տաջիկստանում երկքաղաքացիների մեծ մասը Ռուսաստանի անձնագիր ունի: