Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

ՄԻՊ-ը բազում ահազանգեր է ստացել քիչ առաջ բերման ենթարկվածների մասին

ՄԻՊ-ը բազում ահազանգեր է ստացել քիչ առաջ բերման ենթարկվածների մասին
27.07.2016 | 09:23

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգեր են ստացվել քիչ առաջ բերման ենթարկվածների մասին: Ահազանգ եղավ նաև այն մասին, որ բերման ենթարկվածների թվում անչափահաս կա, այս պահին տվյալ տեղեկատվությունը չի հաստատվել:

Պաշտպանի աշխատակազմն ահազանգերի հիման վրա իրականացնում են համապատասխան գործողություններ:

Դիտվել է՝ 1387

Մեկնաբանություններ