Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Ձերբակալված բարձրաստիճան զինվորականներից երկուսին մեղադրանք է առաջադրվել

Ձերբակալված բարձրաստիճան զինվորականներից երկուսին մեղադրանք է առաջադրվել
03.06.2016 | 14:41

Պաշտպանության նախարարության մատակարարման և սպառազինության ոլորտները ներկայացնող, ձերբակալված երեք բարձրաստիճան զինվորականներից երկուսին մեղադրանք է առաջադրվել: Ազատազրկված գնդապետ՝ Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի քիմիական, ինժեներական և հետախուզական միջոցներով ապահովման բաժնի պետ Մհեր Պապյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ անգործության մեջ, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ։


Սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանն էլ մեղադրվում է իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ անգործության մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
«Քննիչը որոշում է կայացրել միջնորդությամբ դիմել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու համար:

Դիտվել է՝ 1429

Մեկնաբանություններ