Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Խադիջա Իսմայիլովան ազատ արձակվեց

Խադիջա Իսմայիլովան ազատ արձակվեց
26.05.2016 | 12:10

Ադրբեջանի Գերագույն դատարանը Խադիջա Իսմայիլովայի 7,5 տարվա պատժաժամկետը փոխարինել է 3,5 տարվա պայմանական ազատազրկմամբ: Հարկերից խուսափելու մեղադրանքով դատապարտված Խադիջա Իսմայիլովան կտրականապես հերքում է հարկերը թաքցնելու մեղադրանքը: Իրավապաշտպանների համոզմամբ, Բաքուն պարզապես վրեժ է լուծել լրագրողից Իլհամ Ալիևի գերդաստանի ապօրինի գործարքների մասին բազում ապացույցներով հիմնավորված հոդվածներ հրապարակելու համար։ Արևմտյան կառավարությունները և իրավապաշտպան կազմակերպություններն Ալիևի ռեժիմին բազմիցս են հորդորել ազատել Խադիջային։

«Ծնունդդ շնորհավոր, 40-ամյակդ շնորհավոր, Խադիջա: Մարդիկ ամբողջ աշխարհում և ԱՄՆ-ում քեզ հետ են», - նախօրեին ասել է սենատոր Ջոն ՄըկՔեյնը։ «Մենք հիացած ենք քո խիզախությամբ և նվիրվածությամբ, լրագրողական աշխատանքով», - ասել է կոնգրեսական Ադամ Շիֆը։ Խադիջայի խնդրով զբաղվել է իրավապաշտպան Ամալ Քլունին։ Խադիջա Իսմայիլովան արժանացել է միջազգային բազում մրցանակների։
Մայիսի 3-ին՝ Մամուլի ազատության միջազգային օրը, Խադիջա Իսմայիլովային շնորհվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գուլյերմո Կանոյի մրցանակը։ Մարտին լրագրողն արժանացել է Washington Post-ում խմբագրական գրելու պատվին։


«Ես երջանիկ եմ, որ քաղբանտարկյալներից մի քանիսին ազատել են, բայց ես խաղալիք չեմ, որ ինձ փոխանակեն հանուն Բաքվի կամ Վաշինգտոնի դիվանագիտական նվաճումների։ Մենք այստեղ ռեժիմի պատանդներ ենք, անկախ՝ բանտո՞ւմ ենք, թե՞ դրսում»,- գրել է Խադիջան։

Դիտվել է՝ 1082

Մեկնաբանություններ