Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Աստանան մեղադրում է արտաքին ուժերին

Աստանան մեղադրում է արտաքին ուժերին
25.05.2016 | 11:36

Ղազախստանում իրավապահները փորձում են ճնշել վերջին ժամանակների ամենամեծ բողոքի գործողությունները՝ գրում է Frankfurter Allgemeine-ն: Անցած շաբաթվա վերջին ձերբակալվել են տասնյակ ակտիվիստներ, որ Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ ինտերնետում տեղեկատվություն էին տարածում ծրագրվող հավաքների մասին կամ գրում էին այդ հավաքներին մասնակցելու մտադրության մասին: Ալմաթիում, պաշտոնական տվյալներով, ուրբաթ օրը ձերբակալել են հինգ հոգու՝ նրանց մոտ, իբր, գտնելով զենք, զինամթերք և դրամական միջոցներ: Շաբաթ օրը ոստիկանությունն արգելեց բողոքի ցույցերը քաղաքի կենտրոնական հրապարակում:


Ղազախ ակտիվիստներն ու ընդդիմադիր քաղաքական գործիչներն արդեն մի քանի շաբաթ փորձում են կազմակերպել զանգվածային բողոքի գործողություններ հողային ռեֆորմի դեմ, որը, բացի ամեն ինչից, թույլ է տալիս օտարերկրացիներին հողը վարձակալության տալ ոչ թե 10 տարով, ինչպես առաջ, այլ՝ 25: Այդ ռեֆորմը պետք է հեշտացնի ներդրումները, առաջին հերթին՝ Չինաստանից: Օրինագիծը ուժի մեջ պետք է մտներ հուլիսին, բայց առաջին բողոքներից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հետաձգեց մինչև տարեվերջ: Այս ցույցերը դարձել են ավտորիտար Ղազախստանում ամենահզոր բողոքի գործողությունները 2011-ին նավթագործների ցույցերից հետո, որոնց ժամանակ իրավապահների հետ բախումներում սպանվեց 16 մարդ: Այս անգամ ցույցերի պատճառը հողը չինացիներին վաճառելու վախն է: Նավթի գնանկման պատճառով Ղազախստանի տնտեսական վիճակը լրջորեն վատացել է: Բողոքի գործողությունները բացահայտ առաջնորդներ չունեն, սակայն նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, որ երկիրը ղեկավարում է խորհրդային ժամանակներից, ապրիլի վերջին բողոքի ցույցերն անվանեց սադրիչների հրահրած, իսկ պետական լրատվամիջոցները մեղավոր են հայտարարում «արտաքին ուժերին»։

Frankfurter Allgemeine


Հ.Գ. Ընդամենը մի քանի ամիս առաջ Ղազախստանն ընտրություններով նորից մեծ ու աներեր վստահություն հայտնեց Նուրսուլթան Նազարբաևին, նրա ղեկավարած, իշխող «Նուր Օթան» կուսակցությանը, իսկ հիմա ամբողջ երկրով բողոքի ակցիաներ են՝ հողային ռեֆորմի դեմ, որի նպատակը տնտեսական վիճակը շտկելն է, բայց՝ գյուղացիների հաշվին: Նուրսուլթան Նազարբաևը վախենում է, որ այդ շարժումներն ի վերջո ի հայտ կբերեն առաջնորդներ և այդ ժամանակ իշխանությունը դստերը փոխանցելու նրա ծրագրերը կփլուզվեն: Ինչո՞ւ են ցույցերը շարունակվում, եթե նախագահը օրենքի կիրառումը հետաձգել է մինչև տարեվերջ: Միակ պատասխանը՝ ցույցերի պատճառը ոչ միայն Հողային օրենսգիրքն է, այլև՝ իշխանության վարած քաղաքականությունը, որը արդեն տարուց ավելի է չի կարողանում կանխել թենգեի արժեզրկումը, գործազրկության աճն ու կենսամակարդակի անկումը: Եվ ԵԱՏՄ-ն էլ ոչնչով չի կարողանում աջակցել իր հիմնադիր անդամին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1702

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ