Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Կառավարությունը հաստատեց ԼՂ անկախության ճանաչման օրինագծի եզրակացությունը

Կառավարությունը հաստատեց ԼՂ անկախության ճանաչման օրինագծի եզրակացությունը
05.05.2016 | 16:41

Կառավարությունը հավանություն տվեց ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի վերաբերյալ եզրակացության նախագծին: Կառավարության եզրակացությունը ստանալուց հետո նախագիծը սահմանված կարգով ներկայացվելու է խորհրդարանի քննարկմանը: Օրինագիծ ունի երկու հոդված՝ «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը», և «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը»:

«ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները: Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը ՀՀ ԱԺ-ում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը», - ասված է օրինագծի հետ նույն փաթեթում կառավարության պաշտոնական կայքէջում հրապարակված՝ Աժ նախագահ Գալուստ Սահակյանին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նամակում:


Ի պատասխան ՀՀ կառավարության նիստի օրակարգում Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող օրինագծի ընդգրկմանը Բաքվի նյարդային արձագանքի՝ Երևանը հերքել է, թե պատրաստվում է հավանություն տալ նախագծին: «Կառավարության օրակարգում ներառված է համաձայնություն տալը ոչ թե օրենքի նախագծին, այլ կառավարության եզրակացությանը: Իսկ համաձայն եզրակացության՝ ճանաչումը պայմանավորվում է իրավիճակի հետագա զարգացումներով: Եթե Ադրբեջանը ծավալի նոր ռազմական ագրեսիա, Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը կմտնի օրակարգ», - հայտարարել է արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

Դիտվել է՝ 2529

Մեկնաբանություններ