Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

ԱՄՆ դեսպանատուն. Գովեստով ենք նկատում ոստիկանության հավասարակշիռ քննությունը

ԱՄՆ դեսպանատուն. Գովեստով ենք նկատում ոստիկանության հավասարակշիռ քննությունը
26.04.2016 | 21:54

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը ցավակցում է ավտոբուսի պայթյունի ողբերգական միջադեպին զոհ գնացած երկու անձանց ընտանիքներին և շուտափույթ ապաքինում է մաղթում վիրավորներին՝ տեղեկացնում է ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը։ Հաղորդագրության մեջ նշվում է. «Մենք պատրաստ ենք օգնության ձեռք մեկնելու Հայաստանի իշխանություններին միջադեպի քննության գործում և գովեստով ենք նկատում ոստիկանության կողմից իրականացվող հավասարակշիռ ու արհեստավարժ քննությունը»:

Դիտվել է՝ 1141

Մեկնաբանություններ