Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Քաղաքացիների աչքը լույս

Քաղաքացիների աչքը լույս
23.03.2016 | 11:52

Այսուհետ անշարժ գույքի կադաստրի ստորաբաժանումներից գործարքի մասին տրամադրվող տեղեկանքները քաղաքացիները կստանան հստակ ժամկետներում։ Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ` այդ հարցի կարգավորումը նախաձեռնել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահը։ «Բնակչությանը մատուցող ծառայությունները որակյալ դարձնելու նպատակով կոմիտեի նախագահը ընդլայնված կոլեգիայի նիստում, ի թիվս այլ հարցերի, հանձնարարեց սահմանել՝ իրավունքների պետական գրանցման և գործարքի իրականացման համար տրամադրվող միասնական տեղեկատվության ավարտական փաստաթղթերի տրամադրման ժամկետները»,- մեզ հետ հեռախոսազրույցում պարզաբանեցին Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի լրատվական ծառայությունից։ Համաձայն հանձնարարականի` գործարքների համար միասնական տեղեկանքները պետք է պատրաստել և տրամադրել օրենքով սահմանված աշխատանքային օրվա մինչև ժամը 12:00-ն, գրավի գործընթացներից ծագող իրավունքի պետական գրանցման վկայականները պետք է տրամադրվեն օրենքով սահմանված աշխատանքային օրվա մինչև ժամը 14։00-ն, օտարման գործընթացներից ծագող իրավունքների պետական գրանցման վկայականները` մինչև ժամը 15։00-ն։ Այս գործընթացը լինելու է կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի ուշադրության կենտրոնում, քանի որ նշված ժամային սահմանափակումները կարող են խախտվել բացառիկ դեպքերում` խիստ ծանրաբեռնվածության պատճառով՝ կոմիտեի նախագահին տեղեկացնելու պայմանով։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1340

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ