Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Հանրաքվեին առնչվող 13 գործ ուղարկվել է դատարան

Հանրաքվեին առնչվող 13 գործ ուղարկվել է դատարան
02.02.2016 | 13:13

Փետրվարի 1-ի դրությամբ ՀՀ դատախազությունում ուսումնասիրվել է ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ 538 տարբեր բնույթի տեղեկատվություն (ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ): Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ 62 դեպքով հարուցվել է քրեական գործ, որոնցից 13 քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, և դատախազը գործն ուղարկել է դատարան: 26 քրեական գործով 29 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ: Մյուս գործերով նախաքննությունները Հատուկ քննչական ծառայությունում և Քննչական կոմիտեում շարունակվում են:

Դիտվել է՝ 1133

Մեկնաբանություններ