Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Human Rights Watch-ը պահանջում է ազատ արձակել Գևորգ Սաֆարյանին

Human Rights Watch-ը պահանջում է ազատ արձակել Գևորգ Սաֆարյանին
10.01.2016 | 12:45

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը պահանջում է ազատ արձակել «Նոր Հայաստան» շարժման ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին, որ երկու ամսով կալանավորվել է Ամանորի գիշերը իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ «Հայաստանի իշխանությունները պետք է ազատ արձակեն քաղաքական ակտիվիստին, որ ձերբակալվել է հունվարի 1-ին հանրային հավաքի ժամանակ ու այնուհետ կալանավորվել, և իրականացնեն անկողմնակալ հետաքննություն։ Իշխանությունները նաև պետք է քննարկեն հավաքի ընթացքում ոստիկանության վարքագիծը և ոստիկանական հնարավոր միջամտությունը կարծիքի արտահայտման և հավաքների իրավունքների իրացմանը»,- հայտարարել է իրավապաշտպան կազմակերպությունը։
«Հաշվի առնելով միջադեպի չնչին բնույթը՝ երկու ամսվա կալանքը բոլորովին արդարացված չէ,- ասել է Human Rights Watch-ի Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Գիորգի Գոգիան:- Նախադատական կալանքը պետք է լինի ամենավերջին հանգրվանը, ոչ թե ընդհանուր կանոնը, և միայն այն դեպքերում, երբ կա հիմնավոր վտանգ, որ անձը կթաքնվի արդարադատությունից կամ կխոչընդոտի հետաքննությանը»։ Իրավապաշտպան կազմակերպությունը Սաֆարյանի կալանավորման առնչությամբ իր մտահոգությունը հայտնել է նաև հունվարի 5-ին Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ուղղված նամակում, որում ևս կոչ էր արել նախաքննության փուլում ազատ արձակել ակտիվիստին։

Դիտվել է՝ 1046

Մեկնաբանություններ