Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

«Ես ուզում եմ այդ «Այո»-ի և «Ոչ»-ի փակագծերը լայն բացել»

«Ես ուզում եմ այդ «Այո»-ի և «Ոչ»-ի փակագծերը լայն բացել»
30.10.2015 | 01:24

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը հեռուստատեսային նոր նախագիծ է սկսում՝ սահմանադրական բարեփոխումներին «այո» և «ոչ» ասողներին օրական 10-12 ժամ տրամադրելով։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում, նշելով, որ 20-22 օր ռեալիթի շոու է լինելու, որի ընթացքում նախագծի մասնակիցները, ճամփորդելով ողջ Հայաստանով, ուղիղ եթերում կկարողանան իրենց քարոզարշավն իրականացնել։ Այս առնչությամբ դիմեցինք քաղտեխնոլոգին՝ պարզելու, թե որն է նախագծի նպատակը։ «Որպես հեռուստատեսային մարդ, ցանկանում եմ լուծել հեռուստատեսային իմ նախագծի վարկանիշի խնդիրը։ Որպես ՀՀ քաղաքացի, նաև ուզում եմ հասկանալ՝ հնարավո՞ր է գոնե մեկ անգամ Հայաստանում գրագետ, քաղաքական բանավեճ»,- ասաց Կարեն Քոչարյանը, հավելելով, որ «Այո»-ի և «Ոչ»-ի ճամբարներից արդեն արձագանքներ կան, նախագիծն էլ, ամենայն հավանականությամբ, կմեկնարկի նոյեմբերի 10-ին։
Մինչև այսօր սահմանադրական փոփոխությունների նախագծի առնչությամբ, Կարեն Քոչարյանի կարծիքով, բովանդակային քննարկում չի եղել, ՀՀ քաղաքացին չգիտի՝ ինչո՞ւ պետք է «այո» կամ «ոչ» ասի։ «Իրար մեջ կռվում, վիճում են, բայց անգամ դա բովանդակային դաշտ չեն տեղափոխում։ Ասում են միայն «այո» կամ «ոչ»։ Հիմա ես ուզում եմ այդ «այո»-ի և «ոչ»-ի փակագծերը լայն բացել»,- հավելեց նախագծի հեղինակը՝ ընդգծելով, որ մասնակիցները միայն քաղաքական գործիչներ չեն լինելու, կլինեն նաև հասարակական հատվածի ներկայացուցիչներ։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1237

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ