Տաջիկստանի ՆԳՆ-ն նախկին փոխնախարարին մեղադրել է 17 զինվորականի սպանության համար: Կառույցի տվյալների համաձայն` նախկին պաշտոնյան ղեկավարել է այն ավազակախումբը, որը հարձակվել է զինվորականների վրա, 17 հոգու սպանել: Տաջիկստանի նախագահը աշխատանքից ազատել էր փոխնախարար Աբդուլխալիմ Նազարզոդին: Դուշանբեում ձերբակալել են նախկին ՆԳ նախարարի ավազակախմբի 7 անդամների: Նազարզոդը ու նրա ավազակախմբի 135 անդամներ կարողացել են փախչել և թաքնվել Դուշանբեից արևելք: Ավազակախմբի անդամները Տաջիկստանի ՆԳՆ-ի դեսանտա-գրոհային դասակի զինվորականներ են: