Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Բաղրամյան պողոտայի աղբամանները ենթակա են առգրավման

Բաղրամյան պողոտայի աղբամանները ենթակա են առգրավման
29.06.2015 | 12:06

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով՝ «գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը», որի շրջանակներում հունիսի 28-ին քննիչը որոշում է կայացրել առգրավել «Սանիտեկ» ընկերությանը պատկանող և Բաղրամյան պողոտայում գտնվող աղբամանները՝ հայտարարեց ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը: Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով այժմ քննիչը ոստիկանության աջակցությամբ առգրավելու է աղբամանները: «Ցանկացած խոչընդոտմանն ուղղված գործողություն կարժանանա իրավական գնահատականի»,- հավելեց Արսեն Այվազյանը: Քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ չկա, օրենքով սահմանված կարգով առգրավման որոշումը ենթակա է ծանոթացման այն անձին, ում մոտից պետք է կատարվի առգրավումը: «Եթե կա անձ, ով տվյալ պահին համարում է, որ այս աղբամանները պատկանում են իրեն կամ ինքը տիրապետող է հանդիսանում տվյալ պահին, խնդրում եմ մոտենալ, և եթե կա առարկություն՝ ներկայացնել»,- ասաց գնդապետ Այվազյանը: Հայտարարությունը հարուցեց ցուցարարների դժգոհությունը, նրանք պահանջեցին իրենց ներկայացնել իրազեկման 15 000 օրինակ, որպեսզի բոլոր ցուցարարները կարողանան ծանոթանալ:

Դիտվել է՝ 974

Մեկնաբանություններ