Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Գյումրիում բերման ենթարկվածները ազատ են արձակվել

Գյումրիում բերման ենթարկվածները ազատ են արձակվել
23.06.2015 | 21:35

Գյումրիի Թատերական հրապարակում նստացույց իրականացնող ակտիվիստներից 13-ը, ովքեր այսօր ավելի վաղ բերման էին ենթարկվել ոստիկանություն, ազատ են արձակվել: Գյումրիում ևս ոստիկանությունը քրեական գործ է հարուցել խուլիգանության փաստի առթիվ: Գործի շրջանակներում բոլոր բերման ենթարկվածները հարցաքննվել են որպես վկա, նրանցից մեկը՝ Կարեն Պետրոսյանը, ներգրավվել է որպես կասկածյալ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Դիտվել է՝ 1147

Մեկնաբանություններ