Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Իրավունքը չի կորչի, եթե պահանջատեր ունի

Իրավունքը չի կորչի, եթե պահանջատեր ունի
05.05.2015 | 17:50

Ասիայի և Աֆրիկայի գրողների միության փոխնախագահ, դոկտոր Մուաֆակ Մահադին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բաց նամակ է հղել հայ ժողովրդին. «Մեր բարեկամ հայ ժողովրդին և հայ ժողովրդի բարեկամներին, Հայաստանի բարեկամ գրողներին և մտավորականներին. Արաբական աշխարհում ասացվածք կա՝ «Իրավունքը չի կորչի, եթե պահանջատեր ունի»: Մենք վստահ ենք, որ հայ ժողովրդի նման հնագույն, արի և քաղաքակիրթ մի ազգ չի մոռանա իր իրավունքներն ու առանց պատժի չի թողնի ոճրագործին, որքան էլ ժամանակն անցնի: Այս ոճրագործության հանդեպ լռությունը հանգեցրել է հաջորդ տասնամյակներին ավելի շատ հանցագործությունների իրականացմանը: Երբ խոսում ենք հայ ժողովրդի նկատմամբ կատարված հանցագործության մասին, խոսում ենք հավաքական ցեղասպանության վերաբերյալ՝ առանց խաղերի կամ լեզվական հնարքների: Մենք խոսում ենք ոչ թե անհայտ հանցագործության, այլ Օսմանյան թուրանական քաղաքականության և նրա պարագլուխների՝ 19-րդ դարի վերջին տասնամյակներից սկսած մինչև 1915 թ. և ընդհուպ մինչև վերջերս Քեսաբում ու Սիրիայի այլ քաղաքներում կատարվածի մասին: Անընդունելի է ներումը կամ հաշտեցումը Ցեղասպանության ճանաչումից առաջ: Նույնպես անընդունելի է ճանաչումը փոխարինել հատուցմամբ: Միջազգային օրենքում և նորմերում պետք է վերջ տրվի ժխտողականությանը: 1910 թ. Հորդանանի հարավում գտնվող ալ-Քարաքի ապստամբությունից հետո մինչև 1916 թ. արաբ գրողների, մտավորականների և արվեստագետների հետաքրքրությունը Հայկական հարցով և լուսաբանումն իրենց աշխատություններում հառնեց Հայաստանը, իրոք հառնեց:
Օսմանյան կայսրությունում արաբները ևս ենթարկվել են թուրքական արյունահեղության և կախաղանին: Նրանք առաջիններից էին, որ համերաշխություն հայտնեցին հայերին և նրանց առջև բացեցին իրենց տները: Մեքքայի Շերիֆ ալ-Հուսեյն բեն Ալին իր հրովարտակով կոչ էր անում համերաշխություն հայտնել դժբախտ հայ ժողովրդին»:

Դիտվել է՝ 1248

Մեկնաբանություններ