Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Փորձաքննությամբ հերքվել է Պերմյակովի խլացուցիչ օգտագործելը

Փորձաքննությամբ հերքվել է Պերմյակովի խլացուցիչ օգտագործելը
17.04.2015 | 12:48

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության քրեական գործով ստացվել է համալիր դատաձգաբանական, դատաքիմիական և դատահետքաբանական փորձաքննության եզրակացությունը՝ հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Փորձաքննությամբ հերքվել է դեպքի վայրում հայտնաբերված AKC 74 տեսակի ինքնաձիգի վրա խլացուցիչ լինելու վարկածը. «Ինքնաձիգի վրա խլացուցիչ ամրացնելու և հանելու մասին վկայող հետքեր կամ օտար նյութի մնացորդներ չեն հայտնաբերվել»:
«Մյասնիկյան փողոցի 188 տան պատերի, կահույքի, վերմակների, ծածկոցների, տուժողների հագուստների վրա հայտնաբերված վնասվածքները, փորձաքննության եզրակացության համաձայն, պատճառվել են 5,45 մմ տրամաչափի գնդակներով և դրանց բեկորներով։ Դեպքի վայրում հայտնաբերված և փորձաքննության ներկայացված պարկուճները, գնդակները, դատաձգաբանական փորձաքննության եզրակացության համաձայն, կրակվել են «АКС-74» տեսակի ինքնաձիգից, որն ամրակցված է եղել գործով մեղադրյալ Վ. Պերմյակովին: Դեպքի վայրում հայտնաբերված զինվորական հագուստների վրա փորձագետները հայտնաբերել են կրակոցի արգասիքների կազմի մեջ մտնող պղնձի և անտիմոնի մետաղացման հետքեր»: Նման հետքեր են հայտնաբերվել նաև տուժողների հագուստների, մահճակալի վերմակների, ծածկոցի վրա հրազենային վնասվածքների հատվածներում: Վեցամսյա Սերյոժա Ավետիսյանի հագուստների, մանկական ծածկոցի, սավանի վրա հայտնաբերված կտրած-ծակած վնասվածքները, եզրակացության համաձայն, կարող էին առաջանալ փորձաքննության ներկայացված սվին-դանակի շեղբի ներգործությամբ և նմանատիպ` մեկսայրանի ծակող-կտրող շեղբ ունեցող այլ գործիքի (ների) շեղբի ներգործությամբ»:
Փորձաքննության ներկայացված՝ դեպքի վայրում հայտնաբերված սվին-դանակը «АКМ» տեսակի (հետագայում նաև «АК-74», «АКС-74» տեսակի) ինքնաձիգների համար նախատեսված գործարանային արտադրության 2-րդ մոդելի սվին-դանակ է և կտրող-ծակող մարտական սառը զենք: Սվին-դանակի վրա փորձագետները հայտնաբերել են համեմատական հետազոտության համար պիտանի, բամբակյա ծագում ունեցող դեղնավուն թափանցիկ, քիմիական ծագում ունեցող դեղնավուն թափանցիկ, կանաչ և բաց կանաչ, եզակի միկրոմանրաթելեր, որոնք ունեն ընդհանուր սեռային պատկանելություն Սերյոժա Արմենի Ավետիսյանի ժիլետի գործվածքի կազմի մեջ մտնող մանրաթելերի հետ»,- ասված է կոմիտեի հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 1284

Մեկնաբանություններ