Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Սրացումներից են խուսափում

Սրացումներից են  խուսափում
31.03.2015 | 00:36

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ քննարկումները ապրիլի 24-ից հետո նոր փուլ են մտնելու: Ըստ մեր տեղեկությունների, իշխանությունները ցանկանում են արագացնել այս գործընթացը ու մինչ տարեվերջ համարյա լիովին ավարտին հասցնել մայր օրենքի փոփոխությունները:
ՈՒշագրավ է, որ ոչ միայն ընդդիմադիրների, այլև իշխանության որոշ ներկայացուցիչների պնդմամբ, բարեփոխումներն իրականացվում են քաղաքական ինչ-ինչ «սրացումներից» խուսափելու համար: Որ ընդդիմությունը «սրացումների» հրահրող տեսնում է անձամբ իրեն, լիովին հասկանալի է:
Բայց թե ինչ սրացումների մասին են ակնարկում իշխանությունները, դժվար է գուշակել, եթե հաշվի առնենք, որ Հայաստանում հզոր ընդդիմադիր շարժում չկա, որը պատրաստ է հենց այսօր գահընկեց անելու իշխանությանը: Հավանաբար իշխանական կուլիսներում այլ մարտահրավերներ են տեսնում, ինչը մյուսներին տեսանելի չէ: Այնպես որ, սահմանադրական բարեփոխումները ունեն նաև «բուժող» հատկություն` «հանգստացնում» են քաղաքական դաշտը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1486

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ