Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Օլեգ Լեբեդև. «Պերմյակովի դատավարությունը Հայաստանի տարածքում կլինի»

Օլեգ Լեբեդև. «Պերմյակովի դատավարությունը Հայաստանի տարածքում կլինի»
28.03.2015 | 21:50

«Ավետիսյանների ընտանիքի` Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած սպանության մեջ մեղադրվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունն ընթանալու է Հայաստանի տարածքում»` Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Լեբեդևը: Նա կարծում է, որ «Ռուսաստանն արեց ամեն ինչ, որպեսզի նախաքննությունն անցնի Հայաստանի տարածքում: Դատավարությունը ևս նախատեսվում է Հայաստանի տարածքում կազմակերպել: Սա այն է, ինչ խնդրում է Հայաստանի ժողովուրդը»։

Դիտվել է՝ 1280

Մեկնաբանություններ