Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Բարեփոխված սահմանադրական հայեցակարգը կներկայացվի մարտի 16-ին

Բարեփոխված սահմանադրական հայեցակարգը կներկայացվի մարտի 16-ին
15.03.2015 | 12:12

ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը ասել է, որ բարեփոխված սահմանադրական հայեցակարգը կներկայացվի մարտի 16-ին: Նա ճշտել է, որ իրենք առաջին հերթին աշխատում են խորհրդարանական մոդելի վրա, սակայն եթե հետագայում տեսնեն, որ քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններում առաջանում է անհրաժեշտություն, չի բացառվում, որ նախագծում լինեն այլընտրանքային մոտեցումներ` կապված կիսանախագահական համակարգի հետ:

Դիտվել է՝ 1318

Մեկնաբանություններ