Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Ղարաբաղում մեկնարկել է պատգամավորության թեկնածուների առաջադրումը

Ղարաբաղում մեկնարկել է պատգամավորության թեկնածուների առաջադրումը
12.03.2015 | 14:22

Լեռնային Ղարաբաղում մեկնարկել է կուսակցությունների համամասնական ընտրացուցակների ու մեծամասնական ընտրակարգով պատգամավորների թեկնածուների առաջադրումը: «Այս պահի դրությամբ՝ ԿԸՀ հանձնաժողովում փաստաթղթեր ներկայացված չեն»: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը, անդրադառնալով տեղական ընտրական հանձնաժողովների պատրաստվածությանը, կարևորել է նրանց պրոֆեսիոնալիզմը, ընտրությունների նախօրեին մասնագիտական դասընթացներ են անցկացվելու նրանց համար: Դասընթացներին մասնակցել է 1200 քաղաքացի: Ընտրությանը մասնակցող կուսակցությունների համամասնական ցուցակներն ու մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուների փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունելու է մինչև մարտի 19-ը:

Դիտվել է՝ 1188

Մեկնաբանություններ