Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ է նշանակվել

Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ է նշանակվել
16.02.2015 | 14:23

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Սոնա Ղարիբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ մինչև 2016 թվականի նոյեմբերի 15-ը պաշտոնավարման ժամկետով:

Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Դիտվել է՝ 1335

Մեկնաբանություններ