Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Գևորգ Կոստանյանը դիմել է ՌԴ գլխավոր դատախազին

Գևորգ Կոստանյանը դիմել է ՌԴ գլխավոր դատախազին
05.02.2015 | 00:17

Այսօր՝ գյումրեցիներին տված տղամարդու խոսքից ավելի քան երկու շաբաթ անց, Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դիմել է իր ռուսաստանցի գործընկերոջը՝ Հայաստանի 7 քաղաքացիների սպանության առթիվ հարուցված քրեական գործի վարույթը Հայաստանի իրավապահ մարմիններին փոխանցելու միջնորդությամբ:
Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով Գյումրիում փողոց դուրս եկած ակտիվիստները սպասելու են ռուսական կողմի արձագանքին, որը կպայմանավորի իրենց հետագա քայլերը: «Հիմա մերժումը կարող է շատ ավելի լարել իրավիճակը: Հետևաբար խելամիտ կլինի և շատ կարևոր կլինի, որ ռուսական իշխանությունները հարգեն մեր արդարացի և օբյեկտիվ իրավական պահանջը, և տվյալ անձին հանձնեն հայ իրավապահներին»՝ «Ազատության» հետ զրույցում ասել է ակտիվիստ Կարեն Պետրոսյանը: Ռուսաստանյան «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը հաղորդել է, թե Պերմյակովին կդատի զինվորական դատարանը և դատավարությունը կանցկացվի 102-րդ ռազմակայանի տարածքում, որոշում է կայացվել, որ հայ քննիչների ձեռքի տակ եղած նյութերը առաջիկայում փոխանցվելու են ռուս իրավապահներին: Գյումրեցիները, մինչդեռ, շարունակում են ստորագրահավաքը Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու՝ ՀՀ նախագահին ու Աժ-ին ուղղված պահանջով․ տասն օրում հավաքվել է ութ հազար ստորագրություն: Ակտիվիստները կասկած չունեն, որ հայկական իրավազորության գերակայություն պետք է լինի, և պահանջում են ազգային արժանապատվությունը բավարարող դատավարական ընթացք:

Դիտվել է՝ 1240

Մեկնաբանություններ