Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Փերինչեքի գործով լսումներն ավարտվեցին

Փերինչեքի գործով լսումներն ավարտվեցին
29.01.2015 | 11:18

Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով լսումներն ավարտվել են: Դողու Փերինչեքը կրկին հայտարարել է, որ ինքը չի հերքում հայերի սպանությունները: Իր ճառի ավարտին Փերինչեքը պաշտպանել է Թալեաթ փաշային: Նրա փաստաբանը ընդգծել է, որ ինքը «չի հերքում սպանությունները, բայց՝ ոչ ցեղասպանությունը»՝ Փերինչեքին կոչելով ինտերնացիոնալիստ: Այնուհետև ելույթ են ունեցել Շվեյցարիայի կառավարության ներկայացուցիչներ՝ պատմելով օրենքի և «ցեղասպանություն» հասկացության էության մասին: Վճիռը կհրապարակվի ավելի ուշ՝ 6-8 ամսից:

Դիտվել է՝ 1249

Մեկնաբանություններ