Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Ամալ Ալամուդին-Քլունի. «ՄԻԵԴ-ը մեծագույն սխալ է կատարել` Հայոց ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելով»

Ամալ Ալամուդին-Քլունի. «ՄԻԵԴ-ը մեծագույն սխալ է կատարել` Հայոց ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելով»
29.01.2015 | 11:15

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ստորին պալատը, Փերինչեքի հայցը բավարարելով, մի քանի կարևոր սխալ է թույլ տվել` ասել է Հայաստանի շահերը ներկայացնող հայտնի իրավապաշտպան Ամալ Քլունին հունվարի 28-ին Ստրասբուրգում՝ ՄԻԵԴ գերագույն պալատում «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով լսումների ժամանակ: Քլունին շեշտել է, որ Եվրոպական դատարանի մեծագույն սխալն է եղել Փերինչեքի գործով որոշում կայացնելով Հայոց ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելը:
«Դատարանը, թեև ինքն էլ ընդունել է, որ այս գործի շրջանակում բոլորովին չի պահանջվում որոշել՝ արդյոք 1915 թ. կատարվածը ցեղասպանություն էր, թե ոչ, այնուամենայնիվ, այդ որոշումը կայացրել է առանց որևէ փորձաքննության, փաստերի, առկա փաստաթղթերի ուսումնասիրության և վկաների հարցաքննության, նույնիսկ, առանց հայկական կողմի ներգրավվման։ Դրա փոխարեն դատարանն ուղղակի որոշել է, որ ցեղասպանությունը չի ապացուցվել կամ, նույնիսկ, որ այն ապացուցելի չէ»,- ասել է Ամալ Քլունին։ Նա շեշտել է, որ ոչ ՄԻԵԴ-ն է այն հարթակը, ոչ էլ Փերինչեքի գործը, որի շրջանակում որոշվի պետության պատասխանատվությունը ցեղասպանության հանցանքի մեջ: Սակայն, ըստ նրա, եթե անգամ ՄԻԵԴ-ի իրավասությունների մեջ լիներ այդ հարցը, վկայություններն ու ապացույցները բավարար են այդ իրադարձությունները Ցեղասպանություն անվանելու համար:

Դիտվել է՝ 1639

Մեկնաբանություններ