Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

ԵԽԽՎ ղեկավարը Բաքվին կրկին կոչ է արել հարգել մարդու իրավունքները

ԵԽԽՎ ղեկավարը Բաքվին կրկին կոչ է արել հարգել մարդու իրավունքները
29.01.2015 | 11:07

ԵԽԽՎ նախագահ Անն Բրասարը ընդունել է Ադրբեջանում ձերբակալված հայտնի իրավապաշտպան, «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտ»-ի տնօրեն Լեյլա Յունուսի դստերը` Դինարա Յունուսին, և կոչ արել Բաքվին հարգել մարդու իրավունքները: ԵԽԽՎ նախագահն անհանգստություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում տիրող աղետալի իրավիճակի կապակցությամբ: «Ես լրջորեն անհանգստացած եմ մարդու իրավունքների հետ կապված Ադրբեջանում իրավիճակի վատացմամբ, ևս մեկ անգամ կոչ եմ անում այդ երկրի իշխանություններին հարգել ԵԽ առաջ ստանձնած սեփական պարտավորությունները»,-Twitter-ի իր էջում գրել է նա` նշելով, որ հանդիպել է Լեյլա և Արիֆ Յունուսների դստեր` Դինարայի հետ:
Հունվարի 27-ին ԵԽ-ում «Ադրբեջանում մամուլի վրա գրոհներ» թեմայով լսումներ են ընթացել, որոնցում ելույթ է ունեցել նաև ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեքսը: Նա նույնպես անհանգստություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատացման առնչությամբ: Նրա խոսքով` Ադրբեջանում ճնշում է կատարվում ԵԽ-ի հետ համագործակցող իրավապաշտպանների վրա: «Դա վրեժ է ԵԽ-ի հետ համագործակցության համար, այդ պատճառով դա ուղղակիորեն հանդիսանում է ԵԽ-ի խնդիրը»,-ասել է Մուժնիեքսը:

Դիտվել է՝ 1227

Մեկնաբանություններ